среда, 13 августа 2014 г.

Աչքերի կապույտ խորքում

                            
Ես մտածում եմ… երբեմն երկար մտածելուց էլ միտքդ է ցավում,
Բայց մտքիս հոսքին դադար չեմ տալիս, չեմ կարողանում,
Շատ մարդիկ գուցե ինձ ճանաչում են, բայց չեն հասկանում,
Շատերն էլ գուցե ինձ ընկերակցում, բայց… չեն ճանաչում :

Ինձ գիտի միայն օդը սենյակիս, գրիչը ձեռքիս ու թուղթը գրքիս,
Ինձ ճանաչում է վերից ինձ նայող նկարը պատիս, մութը գիշերիս,
Ինձ գիտի միայն աշխարհն արարող Աստվածը անձիս,
Ու այն աղջիկը, որ հայլու միջից երկար նայում է, բայց ձայն չի տալիս:

Ինձ մի ՛ վերլուծեք, իմ հոգու գիրքը անսկիզբ ու անծայր մտքի կծիկ է,
Հեռու մնացեք, ինձնից դուրս հորդող ալեկոծ քամին խենթ արհավիրք է,
Բայց մի ՛ վանեք ինձ , չէ որ բռնկուն, բայց միևնույն է չար չէ իմ միտքը,
Ինձ պահ տվեցեք ու փորձեք գտնել, երբ որ կբացվի հույսի տանիքը:

Ես խոսքեր ունեմ, որոնք պահված են հոգուս անկյունում` ցավ ու կսկիծ է,
Ես երգեր ունեմ, որոնք այդպես էլ ոչ ոք չի լսում` բերկրանք ու խինդ է,
Բայց բառեր էլ կան` լուռ հառաչանքով երգ ու խոսք դառնում, լցնում են տողը,
Ու մի կողմ քաշում այնքան խնամքով իմ հոգին ծածկող աներև քողը:

Ինչքան էլ փորձեմ, բառս տողի մեջ ճիշտ տեղ չի գտնում,
 Անձս ուրիշին լիովին բանալ մեկ է չի ստացվում,
Ու միևնույն է,  ինչքան էլ հոգուս էջերը թերթեք, հերիք չի լինում,
Ու չեք կռահի` ինչ է կատարվում ժպտուն աչքերի այս կապույտ խորքում…


Հավանեցի՞ր, կիսվիր ընկերներիդ հետ:

Комментариев нет: