четверг, 14 августа 2014 г.

Մայրիկիս



Թե մաշվել են ձեռքերդ, ինձ գրկելուց են մաշվել,

Ինձ շոյելուց են մաշվել նուրբ ու ջերմ ձեռքերդ,
Թե թրջվել են աչքերս, քո աչքերով են լացել,
Քո աչերից են թափվել արտասուքներս:

Թե ջարդվել է հոգիս, քեզ ջարդելով է ջարդվել,
Բայց իմ վերքերն ես մաքրել` թողած ցավերդ:
Թե անքուն եմ եղել, ինձ քուն տվողն ես դարձել,
Ու այդ քնով եմ հաղթել չար գիշերներս:

Թե կորցրել ես դու քեզ, ինձ փնտրելիս ես կորցրել,
Ինձ գտնելով ես գտել երազանքներդ,
Թե զատվել եմ քեզնից, աշխարհից եմ զատվել,
Արցունքն աչքիդ ջարդել ես փակած դռներս:

Թե հոգնել եմ հաճախ, քո ուսերին ես վերցրել,
Ու իմ բեռից են ծռվել արևածին ուսերդ,
Թե մոլորվել եմ մթում, ինձ քո արևն ես տվել,
Քեզ անարև են թողել տխրություններս:

Թե մաշվել են ձեռքերդ, ինձ գրկելուց են մաշվել, 
Ինձ շոյելուց են մաշվել նուրբ ու ջերմ ձեռքերդ,
Թե թրջվել են աչքերս, քո աչքերով են լացել,
Քո աչերից են թափվել արտասուքներս: 



Հավանեցի՞ր, կիսվիր ընկերներիդ հետ:

Комментариев нет: