понедельник, 4 августа 2014 г.

Դու սպասիր


Սպասիր, որ մի օր հինգերորդ հարկում կվառվի լույսը հանգած սենյակի,
Ու երազներդ`հավերժ քուն մտած, թափ կտան փոշին իրենց վրայի:
Սպասիր, որ մի օր զույգ թախծոտ աչքեր մութը ծակելով կգան քեզ այցի
Ու քո մատների շոշափը զգալով` լուռ կմատնվեն մենավոր լացի:

Դու սպասիր, կարծես ոչինչ չի փոխվել ու չի կանգառել անիվը կյանքի,
Ու մեր ամբողջը դեռ չի մասնատվել ու չի բաժանվել այն երկու մասի,
Սպասիր, որ մի օր հույսի արևը շաղ կտա վրադ լույսն այս աշխարհի,
Ու մոխիրներից մազապուրծ մի բոց քո տխրությունը իր մեջ կվառի:

Սպասիր, որ մի օր`թեկուզ ուշացած, բայց կարոտությամբ դուռդ կթակի
Ու կազատի քեզ չար մենությունից շունչդ տենչացող անսանձ մի հոգի:
Սպասիր և գուցե օրերից մի օր անձրևը վրադ բարություն լացի,
Ու բարությունից ճաքած մայթերին երկինքը քո դեմ իր ճամփան բացի:


Հավանեցի՞ր, կիսվիր ընկերներիդ հետ:

Комментариев нет: