суббота, 16 августа 2014 г.

Նկար

Ես ի՞նչ վրձինով, ի՞նչ թղթի վրա դեմքդ պատկերեմ,
Ի՞նչ գույն տամ հոգուդ ու զգացումներդ ի՞նչ գույն նկարեմ,
Ինչպե՞ս ընդգծեմ հույզերդ բոլոր,ո՞նց Էությունդ ես թղթին հանձնեմ,
Ասա ինձ ինչպես ու ինչ գույներով ես քեզ նկարեմ:

Մազիդ փոխարեն ավազահատիկ ու աչքերիդ տեղ երկինք կգծեմ,
Իսկ շուրթերդ ես կրակին կտամ, այտերիդ վրա քամի կփչեմ,
Հողից կկերտեմ մարմինդ ես մերկ ու հետո լուսնի շղարշ կհագցնեմ,
Երկնի աստղերից քեզ շքեղ գոտի ու արևից էլ ժպիտ կհյուսեմ:

Ես քո նկարը իմ աչքերի մեջ ու մտքիս ամեն ծալքին կդաջեմ,
Կկախեմ պատին ես իմ սենյակի, որ քո պատկերը սրտիս մեջ պահեմ,
Ես քո նկարը դաշտի թիթեռով ու ծաղկի թերթով պիտի նկարեմ,
Որ սենյակիս մեջ ես քո պատկերի վառ բույրը առնեմ:

Սիրով թաթախված մատներով պիտի ես քեզ նկարեմ,
Որ ձեռքերիս մեջ ու մատներիս տակ քո նուրբ ու խոնավ մաշկը շոշափեմ,
Ու պիտի շնչեմ նկարիդ հոտը, ու քո կարոտը նկարից առնեմ,
Պարզապես ասա թե ինչ գույներով ու որ վրձինով հոգիդ նկարեմ….
Հավանեցի՞ր, կիսվիր ընկերներիդ հետ:

Комментариев нет: