вторник, 5 августа 2014 г.

Հայաստան

Թող որ շնչեմ քեզ, Հայաստա՛ն,
Ու քեզ հոգուս աղոթքը տամ,
Քեզնով վառվեմ թող, Հայաստա՛ն,
Ու մոխիրն իմ քամուն քո տամ:

Թող երգեմ քեզ, ի՛մ Հայաստան,
Ու երգիս մեջ քո ծափը զգամ,
Կանգնեմ քո մեջ ես, Հայաստա՛ն,
Ու ոտքիս տակ սուրբ հողդ զգամ:

Եվ թող սիրեմ քեզ, Հայաստա՛ն,
Որ կրծքիս տակ բաբախդ զգամ,
Եվ թե լքեմ քեզ, Հայաստա՛ն,
Թող որ նորից քո գիրկը գամ:

Հավանեցի՞ր, կիսվիր ընկերներիդ հետ:

Комментариев нет: