понедельник, 4 августа 2014 г.

Քո նմանները

Ու՞ր, ու՞ր ես վազում, ես քո ետևից հասնել չգիտեմ,
Դու քամու Թևին նստած սուրում ես, քո նմանները մեծ թևեր ունեն,
Իսկ ես փոշեհատիկի սլացքի նման մի պահ վեր կելնեմ,
Ու հետո նորից , երբ հողմը մարի գետնին վայր կիջնեմ:

Ես քո ետևից հասնել չեմ կարող, ես թևեր չունեմ,
Ու երբ որ նորից թռիչքի ելնես, ես քեզ կկորցնեմ,
Կկորցնեմ հավետ ու էլ երևի երբեք չգտնեմ,
Քո նմանները տուն ունեն, սակայն տան հասցեդ չունեմ:

Ես քո ետևից վազել չեմ կարող, այդքան շունչ չունեմ,
Ես գետնին կանգնած երկնի թռիչքիդ լուռ կհետևեմ,
Երբ հորիզոնում պատկերդ տեսնեմ, հույսս կմարեմ,
Ու կհեռանամ, ես քո սլացքին դժվար խանգարեմ:

Ու՞ր, ուր ես վազում, ես քո ետևից հասնել չգիտեմ,
Դու քամու թևին նստած սուրում ես, քո նմանները մեծ թևեր ունեն…

Հավանեցի՞ր, կիսվիր ընկերներիդ հետ:

Комментариев нет: