понедельник, 4 августа 2014 г.

Հոգիս

Բաց թող ինձ անծայր օվկիանոսի մեջ ու պարզ կտեսնես,
Թե Ինչպես  հոգիս վարժ լող է տալիս ու կորչում անտես,
Կորցրու ինձ կանաչ անտառների մեջ ու կհամոզվես,
Ինչպես է հոգիս ծառից ծառ ցատկում, մոլորեցնում քեզ:

Թող ինձ բոցկլտան կրակների մեջ ու կնկատես,
Թե ինչպես հոգիս խենթ պար է բռնում տաք խարույկի պես,
Մարմինս հանձնիր հողմին խելահեղ ու դու կտեսնես,
Թե ինչպես հոգիս քմծիծաղ տալով փաթաթվում է քեզ:

Պատանդ հանձնիր ինձ փոթորկոտ քամուն ու կհետևես,
Թե ինչպես հոգիս թևանցուկ նրան շրջանցում է քեզ,
Ու միևնույն է ինչ փորձության էլ մարմինս մատնես,

Իմ անսանձ հոգին մարմնիս հակառակ հաղթելու է քեզ:
Հավանեցի՞ր, կիսվիր ընկերներիդ հետ:

Комментариев нет: